Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.86 |
EUR | ⚊ | € 413.95 |
RUB | ⚊ | ₽ 4.4115 |
GBP | ⚊ | £ 501.07 |
GEL | ⚊ | ₾ 141.17 |
Օրերս ամփոփվեցին National Geographic Traveler ամսագրի ռուսական տարբերակի կողմից կազմակերպված` լավագույն զբոսաշրջային ուղղության մրցույթի առցանց քվեարկության արդյունքները: Արդյունքում Հայաստանը հաղթող ճանաչվեց «Տարվա հայտնություն» անվանակարգում. հայտնում է Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը:
Այս տիտղոսն ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ զբոսաշրջության խթանման ուղղությամբ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կողմից իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ ռուսաստանյան շուկայում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից: Ավելի վաղ՝ այս տարվա ապրիլին, ՀԱՄՀ հրավերով ճանաչողական այցի շրջանակներում Հայաստանում էր հյուրընկալվել National Geographic Россия ամսագրի խմբագրակազմը: Այցի արդյունքում National Geographic Россия և National Geographic Traveler ամսագրերում հրապարակվել են Հայաստանին նվիրված հոդվածներ, իսկ Nat-Geo.ru կայքում՝ լուսանկարների շարք: