կարևոր
3772 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-01 16:53
Քաղաքական

Գերասիմ Վարդանյանը ճանաչվել է տարվա ամենաոգեշնչող քաղբանտարկյալ

Գերասիմ Վարդանյանը ճանաչվել է տարվա ամենաոգեշնչող քաղբանտարկյալ

«Իրավունքի և արժեքների գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Տեր-Եսայանը հայտնում է, որ կազմակերպությունը տարվա ամենաոգեշնչող քաղբանտարկյալ է ճանաչել Գերասիմ Ավետիքի Վարդանյանին։

Հիշեցնենք, որ ՀՅԴ անդամներ Բագրատ Եսայանի, Գերասիմ Վարդանյանի և Գառնիկ Մելքումյանի դեմ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թ. նոյեմբերի 9-ին կապիտուլյացիոն ակտի ստորագրմանը հաջորդած ակցիաներին, մասնավորապես՝ «Ազատություն» ՌԿ շենք մուտք գործելու դրվագին։ Քրեական գործի հարուցումից երկու տարի անց՝ փորձ արվեց կալանավորել նաև «Երկիր մեդիա» ՀԸ տնօրեն Բագրատ Եսայանին՝ դրանով փորձելով լռեցնել ընդդիմադիր հեռուստատեսությանը: Կալանավորման չորրորդ փորձից հետո նշված գործով կալանավորված է միայն Գերասիմ Վարդանյանը, ընդ որում, նրան կալանավորելու առաջին փորձը եղել է դեռևս 2020 թ. սակայն դատարանները մերժել են կալանքի միջնորդությունները՝ հիմնավոր կասկածի բացակայության հիմքով։