|
Փոխարժեքներ
09 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 441.83 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 501.4 |
| GEL | ⚊ | ₾ 141.43 |
Փասադենայում կայացած արարողության ընթացքում Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆը 29-րդ կոնգրեսական ընտրատարածքի «Տարվա կին» է հռչակել Բըրբենկի բնակիչ Մարո Քեշիշյանին, որ ներկայումս զբաղեցնում է արեւմտյան մասի Հայ օգնության ընկերության գործադիր քարտուղարուհու պաշտոնը եւ միաժամանակ որպես խորհրդատու աշխատում է Հայ մարմնամարզական ընդհանուր միության լոսանջելեսյան մասնաճյուղում:
Մրցանակը շնորհվում է ամեն տարի մարտ ամսին այն կանանց, որոնք համայնքի կյանքը բարելավելու ուղղությամբ դրական քայլեր են կատարել:
Մարո Քեշիշյանը ծնվել եւ մեծացել է Բեյրութում, դարձել «Զավարյան» ուսանողական միության ակտից անդամներից: Հայ գրականության գծով բակալավրի աստիճան է ստացել Բեյրութի Սեն Ժոզեֆ համալսարանից, որից հետո 8 տարի եղել է Աքսոր Գասարճյանի անվան վարժարանի տնօրինուհին: 1984-ին տեղափոխվել է Միացյալ Նահանգներ եւ ծառայել ՀՄԸՄ-ին, մասնակցելով տարբեր միջոցառումների կազմակերպմանը: Որպես լրագրող ավելի քան քսան տարի աշխատակցել է «Ասպարեզ» օրաթերթին: