Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Օրեր առաջ «Մուսուլմանացված հայեր» կոնֆերանսում ներկայացված` հայ կնոջ ողբերգական պատմությունը, թե ինչպես հայազգի Սառան ստիպողաբար ամուսնացավ իր ծնողներին սպանած թուրքի հետ, մեծ աղմուկ էր բարձրացրել Թուրքիայում:
Երեկ CNN-turk հեռուստաալիքով հեռարձակված «360 աստիճան» հաղորդմանը հյուրընկալվել է ակադեմիկոս Նևին Յըլդըզ Թահինջիօղլուն և կրկին պատմել այդ մասին:
Հաղորդավար Շիրին Փայզնը ասել է, որ յուրաքանչյուր մարդ, ում ընտանիքում նման դեպքեր են եղել, առավել ևս, երբ դեպքի գլխավոր մեղավորը ընտանիքի անդամն է, քողարկում է եղելիությունը: Սակայն հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ Թահինջիօղլուն այս մասին բարձրաձայնում է, Նևինը ասել է. «Այս պատմությունների «հերոսները» հայերն էին, նրանք են եղել զոհերը: Այս մարդկանց պատմածներն անընդհատ հերքվում են: Վերջապես մեկը պետք է կանգնի և ասի` ես արեցի: Եվ եթե այս ժողովուրդների մեջ հաշտություն է լինելու, միայն այս ճանապարհով կարող է լինել: Իրավունքը պետք է պաշտպանել և հարկ եղած դեպքում նույնիսկ ներողություն խնդրել: Սա իմ խղճի հարցն է»:
Փայզնի հարցին` արդյո՞ք սա Ձեր և Ձեր ընտանիքի անունից ներողություն խնդրելու միջոց է, Նևինը պատասխանել է. «Մայրս Էյուբ աղայի (Սառային բռնի ուժով տիրացած ամուսինը) զարմուհին է: Այս մասին պատմելիս ասաց, որ աղայի արարքները նույնիսկ քիչ են ներկայացված: Նա ողջունում է իմ դիրքորոշումը, բայց ասեմ, որ ընտանիքիս անունից չեմ կարող խոսել: Մայրս նույնպես շատ է նեղվում և համարում է, որ այս մասին պետք է խոսել: Այս իրականության հետ բախումը հույս ունեմ ուրիշ այլ իրականություններ ընդունելուն կնպաստի»:
Այս հաղորդման տեսանյութը թուրքերենով կարող եք նայել ամբողջությամբ` այստեղ: