|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Այն, որ Գյումրու սպանդի կապակցությամբ սգո օր չհայտարարվեց, հերթական անգամ դեր խաղաց ոճրագործի ազգությունը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հովհ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի տնօրեն Ռուբեն Բաբայանը: Նա զարմանում է` եթե բողոք ունես` ի՞նչ կապ ունի ազգությունը:
«Պատկերացնո՞ւմ եք` եթե ոճրագործն ազգությամբ թուրք կամ ադրբեջանցի լիներ` ինչեր կկատարվեին: Պետք է հասկանալ, որ եթե մենք տարբերություն ենք դնում հանցագործի ազգության միջև` հենց այդկերպ ենք ջուր լցնում հակառուսական ջրաղացին»,- ասաց Բաբայանը:
Ըստ նրա` այնպիսի տպավորություն է, թե մենք ինչ անում ենք, ոչ թե մեր ժողովրդի համար ենք անում, այլ առաջին հերթին մտածում ենք` իսկ ի՞նչ կասեն դրսում: