Նոյեմբերի 6-ին Երևանի «Դինամո» մարզադահլիճում կայացավ Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիայի հիմնադիրներից` սև գոտի 7-րդ դան Արմեն Մարտիրոսյանի անվան 9-րդ ավանդական մրցաշարը. հայտնում է msy.am-ը:
Արևելյան մարզաձևի ամենամյա ստուգատեսին մասնակցում էր Երևանի, Քաջարանի, Կապանի, Էջմիածնի, Սևանի և Հրազդանի մարզադպրոցների 10-17 տարեկան 163 սան: Հաղթողները, պարգևատրվեցին մեդալներով ու գավաթով:
Հայաստանի թաեքվոնդոյի ֆեդերացիան անհատական նվերներով պարգևատրեց ամիսներ առաջ Պորտուգալիայի Պորտո քաղաքում կայացած մինչև 17 տարեկանների Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր Հենրիկ Բադալյանին, նույն առաջնության բրոնզե մեդալակիր Սերգեյ Ավանեսովին ու նրանց մարզիչ Զորայր Մեքինյանին: