|
Փոխարժեքներ
07 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 419.65 |
| RUB | ⚊ | ₽ 4.7311 |
| GBP | ⚊ | £ 490.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.2 |
Սևան քաղաքում կայացել է Կիոկուշին կարատեի Գեղարքունիքի առաջնությունը։ Մրցմանը մասնակցել են շուրջ 150 մարզիկներ ինչպես մարզերից, այնպես էլ Երևանից։
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի նախագահ Անդրանիկ Հակոբյանի խոսքով՝ մրցաշարը կարևոր է մարզերում մարզաձևի զարգացման հարցում։ «Սևան քաղաքում Կիոկուշին կարատեի ակումբը գործում է շուրջ 15 տարի։ Գեղարքունիքի մարզի առաջնությունն ամեն տարի անցկացվում է Սևանում։ Մարզերում գերակշռող մաս են կազմում պատանի մարզիկները, և նմանատիպ մրցումները կարևոր են նրանց զարգացման գործում։ Սևան քաղաքն է ներկայացնում մեր ամենատիտղոսակիր մարզիկներից Էլեն Եփրեմյանը։ Մարզերից մենք ընտրում ենք լավագույն սաներին, որոնք հետագայում տեղափոխվում են Երևան և մարզումները շարունակում մայրաքաղաքում։
Մարզերից Երևան տեղափոխված բոլոր պատանի մարզիկների համար մարզումներն անվճար են։ Հաջորդ մարզային առաջնությունն անցկացնելու ենք Վայոց Ձորի մարզում՝ Վայք քաղաքում»,- Անդրանիկ Հակոբյանի խոսքը մեջբերում է Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։