| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Վանաձորում մեկնարկել է Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի եռակի գավաթակիր, Ստեփան Սարգսյանի անվան ըմբշամարտի մեծահասակների 18-րդ մրցաշարը, որին մասնակցում են 11 երկրների շուրջ 150 մարզիկներ:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը, ով զբաղվում է մրցաշարի կազմակերպչական աշխատանքներով Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ առաջին դեպքն է, որ այսքան մարզիկներ են գալիս մրցաշարին:
«Այս տարի մրցումներին մասնակցում են շատ անվանի մարզիկներ՝ տարբեր երկրներից: Ես առաջարկեցի Ստեփան Սարգսյանին, որպեսզի մրցումներն անցկացվի հենց այս ժամանակ՝ աշխարհի առաջնությունից առաջ, քանի որ վստահ էի, որ շատ մարզիկներ կգան: Սպասումներս արդարացան: Առաջին անգամ այս մրցաշարին գալիս են այսքան շատ մարզիկներ, բոլորը ուժեղագույններն են՝ Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Վրաստանից և այլն: Հայաստանից մասնակցելու են 35 մարզիկներ: Չեն մասնակցի մեր լավագույն ըմբիշներից 66կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, ով արդեն երկու մրցաշարի մասնակցել է, և Եվրոպայի փոխչեմպիոն Մուսա Մուրթազալիևը, ով ունքի խորը վնասվածք ստացավ մարզման ժամանակ: Այս առաջնությունից հետո կձևավորվի Հայաստանի հավաքականը, որը կմեկնի աշխարհի առաջնության»,-ասաց նա:
Մրցաշարը մեկնարկել է այսօր՝ օգօստոսի 3-ին, կավարտվի վաղը: