|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա սեպտեմբերին Զ.Մեքինյանի սաները հաջող ելույթներ ունեցան Պորտուգալիայում կայացած մինչև 17 տարեկանների թաեքվոնդոյի Եվրոպայի առաջնությունում` նվաճելով արծաթե ու բրոնզե մեդալներ:
Գնահատելով մարզչի աշխատանքը և պատանի մարզիկների ձեռքբերումները ` ՀՀ թաեքվոնդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահ, ԵԿՄ վարչության նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը, թաեքվոնդոյի երիտասարդական հավաքականի մարզիչ Զորայր Մեքինյանին պարգևատրել է «ԵԿՄ-20» մեդալով:
Մանվել Գրիգորյանը պարգևատրել է նաև թաեքվոնդոյի 2013թ Եվրոպայի մինչև 17 տարեկանների արծաթե մեդալակիր Հենրիկ Բադալյանին , նույն մրցաշարում բրոնզե մեդալակիր Սերգեյ Ավանեսովին և ֆեդերացիայի փոխնախագահ, գործադիր տնօրեն Վարդան Ղահրամանյանին: