|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
ՌԴ Պետդումայի պատգամավոր, Справедливая Россия-ի անդամ Իլյա Պոնոմարյովը չի ողջունում Պուտինի՝ պատգամավորների աշխատավարձը բարձրացնելու որոշումը:
«Շնորհակալություն, Վլադիմիր Վլադիմիրովիչ, պատգամավորների աշխատավարձերը բարձրացնելու համար: Այժմ մենք ավելի մոտեցանք Ձեզ, և էլ ավելի հեռացանք մեր ընտրողներից: Ստացվում է, որ իմ աշխատավարձը 10 անգամ ավելի բարձր է, քան Նովոսիբիրսկի շրջանում միջին աշխատավարձը, որտեղից ես երկու անգամ ընտրվել եմ: Ձեր՝ Единая Россия-ի հանդեպ ժողովրդական «սերը» մյուսների վրա տարածելու ցանկությունը հասկանալի է, սակայն դա մեզ հարկավոր չէ:
Նախագահի փոխարեն ես պատգամավորի աշխատավարձը կսահմանեի այնքան, որքան կազմում է միջին աշխատավարձն այն մարզում, որում նա ընտրվել է: Այդ դեպքում պատգամավորները հետաքրքրված կլինեին այդ մարզի բնակիչների բարեկեցությամբ: Գերմանական Բունդեսթագում պատգամավորներն իրեն աշխատավարձի 30%-ն ուղղում են բարեգործության: Կարծում եմ՝ մենք նույնպես այդպես պետք է վարվենք»:
Նյութը՝ Эхо Москвы-ի բլոգ բաժնից: