Միասին կարող ենք
կարևոր
370 դիտում, 1 ժամ առաջ - 2026-03-29 00:52
Քաղաքական

Բուհական կրթությունը պետք է դառնա անվճար, ուսուցիչների բազային աշխատավարձը պետք է բարձրանա․ «Հայաստան» դաշինքի առաջարկները

Այսօր հասել ենք նրան, որ Արցախյան հերոսամարտը, որ մեր պատմության ամենավառ էջերից մեկն է, մեր հպարտության էջերից մեկն է, արժեզրկում են տոտալ կերպով։ Այդ մասին այսօր՝ մարտի 28-ին, Հրազդանում քաղացիների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

««Արցախ» ասելուց հետո ներողություն են խնդրում, իսկ Արցախյան հերոսամարտի վերաբերյալ արդեն ամենավերջին բառերն են օգտագործում», - նշեց պատգամավորը։

Աննա Գրիգորյանի խոսքով՝ իրենք պայքարում են արժանապատիվ հայկական պետականություն ունենալու համար։

«Այ դրա համար է այսօրվա մեր կռիվը։ Որ մի քանի ամիս հետո ստիպված չլինենք գնալ, Ալիեւի պատվերով նոր Սահմանադրության կողմ քվեարկենք։ Որ մեր եկեղեցու նկատմամբ տարվող այս արշավը դադարի վերջնականապես։ Որովհետեւ ամբողջ աշխարհով մեկ խայտառակ ենք եղել։ Քրիստոնեությունը ճանաչած առաջին պետությունը, ազգը արշավ է իրականացնում սեփական հավատքի, եկեղեցու նկատմամբ։ Սա ուղղակի խայտառակություն է։ Այ դրա համար է մեր պայքարը։ Մեր պայքարը սեփական ինքնության համար է, պատմության համար է», - ասաց պատգամավորը։

Մանրամասն՝ տեսանյութում։
Հանդիպման ամբողջական տեսագրությունը՝ այստեղ։