Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Ըստ հայկական ԶԼՄ-ների` Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել է, որ հնարավոր է ռումինացի Գեորգե Հաջին ղեկավարի Հայաստանի հավաքականը:
Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստներ` Արտավազդ և Արման Քարամյանները, ովքեր լավ հարաբերությունների մեջ են ռումինացի մարզիչի հետ, սատարում են նրա` ազգային ընտրանին գլխավորելու հնարավոր առաջարկը:
Agos.com-ը հայտնում է, որ Հաջին մերժել էր Թուրքիայի «Գալաթասարայ» թիմի մարզիչ դառնալու առաջարկը: «Գալաթասարայ»-ի նախագահ Ունալ Այսալը հեռուստատեսությամբ հայտնել է, որ ուրախ կլինի Հաջիին դարձյալ տեսնել «Գալաթասարայ» ակումբում:
Հիշեցնենք, որ ռումինացին 36 տարեկանում լքել է ֆուտբոլը:
1996-2001 թվականների ընթացքում խաղացել է «Գալաթասարայ»-ում, ինչպես նաև 2010-2011 թվականներին գլխավորել է նույն ակումբը:
Գեորգե Հաջիի մասին մանրամասն տեղեկություններն` այստեղ: