Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Արարատի մարզի Վերին Դվին համայնքում հոկտեմբերի 29-ին համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի համայնքում համայնքի ղեկավարի մեծամասնական ընտրակարգով հերթական ընտրություններ են:
Վերին Դվին համայնքի ընտրովների թիվը 1545 է, իսկ Արզնի համայնքինը՝ 2132։
Նշված ընտրություններն անցկացնելու համար Վերին Դվին համայնքում կազմավորվել է 1, Արզնի համայնքում՝ 2 տեղամաս:
Ըստ աղբյուրի՝ առավոտյան ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված 3 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին:
ՏԻՄ ընտրությունների ժամանակ ընտրողների էլեկտրոնային գրանցման նպատակով օգտագործվում է 7 տեխնիկական սարքավորում:
Նշվում է, որ ընտրությունները լուսաբանելու համար որևէ ԶԼՄ չի հավատարմագրվել։ Չեն հավատարմագրվել նաև դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպություններ։
Ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը, ըստ համայնքների, հոկտեմբերի 29-ի ժամը 12.00-ից սկսած, երեքժամյա պարբերականությամբ կհրապարակվի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում՝ www.elections.am: