|
Փոխարժեքներ
12 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Հայաստանի բնակչությունը գնալով նվազում է, եւ այդ փաստը երեւում է անգամ պաշտոնական վիճակագրությամբ: Օրերս ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2013թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ» զեկույցի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության բնակչության թիվը հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում է 3 մլն 17 հազար մարդ: Իսկ ահա մեկ տարի առաջ բնակչության թիվն ավելի շատ էր' 3 մլն 282 հազար: Ասել է թե՝ մեկ տարվա ընթացքում ՀՀ բնակչությունը նվազել է 265 հազարով: Նշենք, որ հիմնականում նվազել է քաղաքային բնակչության թիվը' 2 մլն 101 հազար 200-ից դառնալով 1 մլն 913 հազար 400: Այս թվերը մեջբերում է «Ժողովուրդ»-ը: