Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գիտեք, միանգամայն իռացիոնալ է տարածքային պահանջներ ներկայացնել Թուրքիայի նման պետությանը, որն ունի տնտեսական հզորություն և առաջատար բանակ, որի նման հավասարներին աշխարհում կարելի է մատների վրա հաշվել. հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Նա ասել է, որ Ադրբեջանը աջակցում է հայ-թուրքական գործընթացին: «Մենք աջակցում ենք հայ-թուրքական գործընթացին։ Կարծում եմ, որ սա շանս է Հայաստանի իշխանության և քաղաքական գործիչների համար։ Ինչպիսի՞ն կլինի նրանց ապագան, և ինչպե՞ս են իրենք իրենց տեսնում տարածաշրջանում, պետք է լավ մտածեն այդ մասին։ Չեմ կարծում, որ նրանք հստակ պատկերացում ունեն։ Նրանք պետք է մի կողմ դնեն բոլոր պատրանքները, հրաժարվեն այնպիսի մտքերից, ինչպիսիք են բանակը վերակառուցելը, բնակչության թիվը 5 միլիոնի հասցնելը և, ուժեր կուտակելով, հողերը վերադարձնելը։ Հակառակ դեպքում` դա կդառնա նրանց պետականության պաշտոնական անկումը։
Մենք պատրաստ ենք աջակցել դրական միտումներին և անում ենք դա։ Մենք հույսեր ունենք, բայց պետք է փորձենք հայերին, քանի որ դեռ չենք բանակցել նրանց հետ խաղաղության շուրջ։ Սրա ժամանակն արդեն եկել է։ Ինչպես ասացի, սահմանի հարցի շուրջ բանակցությունները շուտով կսկսվեն։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրի բանակցություններին, ապա մենք պատրաստ ենք սկսել և սպասում ենք, որ Հայաստանի կառավարությունը կհայտարարի ժամկետները»,- ասել է ադրբեջանի նախագահը։