|
Փոխարժեքներ
06 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Հաշվի առնելով ուսանողների ցանկությունը` ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի խորհրդակցությունների սրահն այլեւս ժամանակավորապես չի վերածվի բուֆետի. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը:
Նա նշեց նաեւ, որ ուսանողները ստիպված են առանց բուֆետի մնալ` մինչեւ դատական նիստի ավարտը: «Հույս ունենք, որ մոտ ժամանակներս արդեն կավարտվի դատական քաշքշուկը, կարծես վերջն արդեն երեւում է»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, որ բուֆետները շարունակվում են փակ մնալ, քանի որ նախկինում դրանք շահագործող Hi Lunch ընկերությունը փակել է դռներն ու դուրս եկել:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին ԵՊՀ ղեկավարությունը որոշել է ֆիզիկայի ֆակուլտետի խորհրդակցությունների սրահը ժամանակավորապես վերածել բուֆետի, ինչը դժգոհության ալիք էր բարձրացրել մի խումբ ուսանողների շրջանում: