|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
«Դուք հավատո՞ւմ եք, որ Թուրքիան կանդամակցի Մաքսային միությանը» հարցը սրտաբուխ ծիծաղ է առաջացրել ԱԺ միջանցքում «Հրապարակ» օրաթերթի թղթակցին հանդիպած Ղազախստանի ՊՆ նախկին փոխնախարար, պառլամենտի սենատոր Սերգեյ Գրոմովի մոտ: Եվ, այնուհանդերձ, ասել է, չէ՞, այդ մասին Ղազախստանի նախագահ Ն. Նազարբաեւը Մինսկում: «Նա դա ասաց ոչ այն է՝ լրջորեն, ոչ այն է՝ կատակով»: Կատակո՞վ, ի՞նչ եք ասում, իսկ մենք լրիվ լուրջ ենք ընդունել: «Այո, կատակով ասաց, որ իբր շատերը մեզ մեղադրում են, որ մենք Սովետ Միության նման բան ենք կառուցում, որ Ռուսաստանն ուզում է ավելի բարձր լինել, որ...»: Իսկ մի՞թե այդպես չէ: «Ոչ, այդպես չէ. դրված է տնտեսական համագործակցության խնդիր, քաղաքականը գնում է երկրորդ պլան»: