Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսական Սու-24 ինքնաթիռի խոցման և Պուտինի հետ հարաբերությունների վերաբերյալ
Իմ՝ ազնիվ պետական գործիչ լինելու մասին Պուտինը շատ հայտարարություններ է արել:
Ի՞նչ գործ ունի ՌԴ-ն Սիրիայում:
Զանգեցի Պուտինին, չպատասխանեց:
Թուրքական արտադրանք գնես-չգնես՝ մեզ համար մեկ է:
Եթե նույն խախտումն այսօր լինի, Թուրքիան դարձյալ նույն կերպ կվարվի:
3 ժամ անց
Եթե մենք իմանայինք, որ ինքնաթիռը ռուսական է, գուցե մեր զգուշացումն այլ կերպ անեինք:
G20-ի գագաթաժողովում նեկտարին ուտելիս
Կներեք` կծելով եմ ուտելու:
Խորհրդարանական առաջին ընտրություններում կրած պարտությունից հետո
Մեր ժողովրդի գնահատականն ամեն ինչից վեր է:
Իր նախաձեռնությամբ երկրորդ անգամ անցկացված խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո
Ժողովրդի կամքը պետք է հարգել:
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի, այդ կապակցությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայաստան այցի և հայերի մասին
Պուտինին ասացի, որ նեղսրտել եմ: Ասացի, որ մեր հարաբերություններին վնաս է հասցրել, և որ պետք է նորից աչքի տակով անցկացնենք դրանք:
Մենք բարդույթներ չունենք, պատրաստ ենք նաև բացել մեր ռազմական արխիվները, թաքցնելու ոչինչ չկա:
Առաջին անգամը չէ, որ Ռուսաստանը կիրառում է «ցեղասպանություն» բառն այդ հարցում: Ես անձամբ տխրեցի, որ Պուտինը նման քայլ արեց:
Էրդողանի կողմից հայերին հասցեագրված ուղերձն ընթերցվել էր Կ.Պոլսի Սուրբ Մարիամ եկեղեցում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին մատուցված պատարագի ժամանակ:
Հայերի համար հատուկ նշանակություն ունեցող այս օրը հարգանքով հիշում ենք Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Օսմանյան կայսրության օրոք զոհվածներին և ցավակցում նրանց երեխաներին ու թոռներին: Մենք գնահատանքով ենք հիշում Օսմանյան կայսրությունում և Թուրքիայի Հանրապետությունում տնտեսական, սոցիալական, մշակութային, քաղաքական ներդրում ունեցած հայերին, ինչպես նաև մեր աշխարհագրության ամեն մի անկյունում թողած` նրանց գեղեցիկ ժառանգությունը:
***
Իմ հարգարժա’ն հայ քաղաքացիներ, մեկ անգամ ևս կրկնում եմ, որ տեղյակ ենք հայ ժողովրդի` նախկինում ապրած ցավալի իրադարձությունների մասին և անկեղծորեն կիսում ենք ձեր ցավը: Մենք ուզում ենք, որ դուք իմանաք` օսմանյան հայերի աշխարհասփյուռ թոռների համար մեր սրտերի դռները միշտ բաց են:
***
Ապրիլի 24-ին Հայաստանում հավաքվելու են, իրենք նվագեն, իրենք երգեն: Խոսելու են և վիրավորանքներ են հնչեցնելու Թուրքիայի հասցեին: Մենք էլ նույն օրը հավաքվելու ենք Չանաքքալեում, սակայն մեր օրակարգում Հայաստանը չկա:
***
ԵՄ-ն ոչ միայն մեզանից հետ է, այլև` շատ ավելի հեռու: Վերջին հայտարարության մեջ ասում են` արխիվները պետք է բացվեն: Ես 12 տարի է՝ ասում եմ, որ դրանք պատրաստ ենք բացել ամեն պահի: Կա\'մ սրանք ականջ ունեն, չեն լսում, կա\'մ էլ ուրիշ բաներով են զբաղված: Մենք պատրաստ ենք բացել այդ արխիվները: Եթե Հայաստանն էլ արխիվ ունի, թող նա էլ բացի:
***
Թուրքիան ոչ մի երկրի նկատմամբ թշնամանք չունի, այդ թվում՝ իր հարևանների:
***
Հայերը, լրագրողներն ու միասեռականները սադրիչներ են:
***
«Մամուլի ազատություն» արտահայտությունը շատ դեպքերում օգտագործվել է որպես այս երկիրը ծնող, պահող ազգային և հոգևոր արժեքները ստորացնելու միջոց: Այս երկրի ԶԼՄ-ները հեղաշրջումների ժամանակաշրջաններում իրենց ցուցաբերած վերաբերմունքով ամոթալի անցյալ ունեն:
***
Թող նախագահի նստավայրում ոսկե զուգարանակոնք գտնեն, և ես հրաժարական կտամ:
Պատրաստեց՝ Արազ Գայմագամեանը