|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Երեկ Եվրախորհրդարանում քննարկվել է Թուրքիայի վերաբերյալ զեկույցը, որն այսօր կդրվի քվեարկության: Ըստ այդ զեկույցի` պահանջվում է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների առկախում. հաղորդում է ntv.com.tr կայքը:
Խորհրդարանի նիստը կայացել է Ստրասբուրգ քաղաքում: Նիստում ելույթ է ունեցել Թուրքիայի հարցերով զեկուցող Քեթի Փիրին և նշել, որ Թուրքիայի հետ հարաբերությունները լարվել են: Նա կոչ է արել բանակցությունների ընթացքն առկախել:
ԵՄ հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը նշել է, որ ներկայումս անհնար է Թուրքիայի հետ անդամակցության նոր բանակցություններ սկսել: