|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքիայի Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության՝ ազգությամբ հայ պատագամավոր Կարո Փայլանը հերթական անգամ հայտնվել է թուրքական մի շարք կայքերի թիրախում:
ԺԴԿ-ի համանախագահների և պատգամավորների ձերբակալությունից հետո հայտարարությամբ հանդես եկած Փայլանը Թուրքիայում ներկայումս տիրող իրավիճակը համեմատել էր 1915 թվականի ապրիլի 24-ի հետ:
«Կարո Փայլանի ստոր համեմատությունը» վերնագրված հոդվածում թուրքական Yeni Akit կայքը թիրախավորել է Փայլանին՝ «այսպես կոչված` Ցեղասպանությունը» պատգամավորների ձերբակալության հետ համեմատելու համար:
Թերթի ուշադրությունից չի վրիպել, որը Ամերիկայի հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը Փայլանի գրառումը վերահրապարակել էր Twitter-ում: Կայքը Փայլան-Համբարյան հարաբերությունը մեկնաբանել է այսպես. «Փայլանը ատելություն պարունակող գրառում է անում, Համբարյանը` տարածում»:
Բացի այդ,` կայքը վերահրապարակել է նաև քրդամետ կուսակցության համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի և Հայ դատի հանձնախմբի անդամների համատեղ լուսանկարը, որում երևացող քարտեզում, ըստ թուրքական աղբյուրների, ներկայիս Թուրքիայի արևելյան նահանգները, այսինքն՝ Արևմտյան Հայաստանը, ներառված են Հայաստանի Հանրապետության կազմում:
Կայքը այդ հատվածը ենթավերնագրել է` «Թուրքիայի թշնամիների հետ թև թևի»:
