կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-30 16:35
Աշխարհ

Եթե Պուտինն երազում է նոր ԽՍՀՄ-ի մասին

Եթե Պուտինն երազում է նոր  ԽՍՀՄ-ի մասին

Ռուսաստանը սկսում է Ուկրաինայի հետ սահմանին փշալարեր անցկացնել։ Չի բացառվում, որ սա Եվրոպայում նոր պատնեշ կառուցելու առաջին քայլն է. գրում է Նիկոլա Լոմբարդոցցին La Repubblica պարբերականում հրապարակված իր հոդվածում: Հոդվածը` մասնակի կրճատումներով, կարդացեք ստորեւ:

 

«Ուկրաինան որոշել է ստորագրել Եվրոպական Միության հետ ասոցացման համաձայնագի՞րը։ Այդ դեպքում մեր հարաբերությունները կփոխվեն նաև տեխնիկական տեսանկյունից»,- ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը:

 

Պատասխան միջոցնե՞ր։ Երևում է՝ այդ խոսքը զգուշացում է Մոսկվայի, որը որոշել է  վերականգնել իր ազդեցության գոտին և որքան հնարավոր է շատ երկրներ ներառել նախկին ԽՍՀՄ-ից, և ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի երկրների շահերի միջև անտեսանելի պատերազմի մեջ ներքաշված մասնակիցների համար:  ԵՄ-ն ու ՆԱՏՕ-ն էլ հույս ունեն նոր շուկաներ նվաճել՝ Մոլդովայից մինչև Հայաստան, հարուստ Ադրբեջանից մինչև անհանգիստ Վրաստան:

 

Ուկրաինայի հետ սահմանին փշալարեր անցկացնելը լուրջ խնդիրներ է ստեղծում, այդ թվում՝ տնտեսական բնույթի, քանի որ գյուղերի միջև փոքր առևտուրն արդեն դժվարացել է։ Ավելի մեծ խնդիրներ կառաջանան գյուղմթերքը տրանսպորտային ճանապարհով տեղափոխելու հարցում:

 

Հարկ է հիշեցնել, որ Պուտինը, անհաջողություն կրելով նախկին ԽՍՀՄ երկրների միասնական շուկա ստեղծելու հարցում, ստեղծել է Մաքսային միություն հատուկ մարմինը։ Ներկայումս Մաքսային միության անդամներն են Բելառուսը և Ղազախստանը: Սակայն միությունը էլ ավելի ընդլայնելու համար Պուտինը ակտիվորեն փորձում էր համոզել նաև Ուկրաինային: Վերջին 3 տարիների ընթացքում Ուկրաինայի նախագահը լսում էր ԵՄ-ի և Ռուսաստանի առաջարկները։ Ամռանը, սակայն, նա որոշում կայացրեց` Ուկրաինան կստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, ինչը կլինի Եվրոպական Միություն մտնելու առաջին քայլը։

 

Ասում են, որ Կրեմլը դեռ խաղի արդյունքը փոխելու հույս ունի։ Ասում են՝ նա կարող է խաղարկել գազային քարտեզը և արգելափակել գազի մատակարարումը, ինչն Ուկրաինային ծնկի կբերի։ Սակայն Յանուկովիչն իրեն բավականին համարձակ է պահում, ասում է, որ Եվրոպան կկարողանա իրեն մատչելի գնով գազ մատակարարել: Բացի այդ` նա պատրաստվում է ազատել  Յուլյա Տիմոշենկոյին, որպեսզի գոհացնի ԵՄ-ին, և առանց երկմտելու պատասխանում է սահմանների վերաբերյալ ռուսական քայլին. «Մենք համագործակցելու ենք։ Սահմաննեըը պետք է փակել»: