Եթե մինչ օրս Հայաստանի համապատասխան կառույցները զբաղված էին մարդկանց հեռախոսազանգերը գաղտնալսելով ու վերահսկելով, ապա հիմա հնարավորություններն ընդլայնվել են: «Հրապարակ» օրաթերթի հավաստի տեղեկություններով` ՀՀ ոստիկանությունը նոր հնարավորություններ է ձեռք բերել ինտերնետ տիրույթը վերահսկելու ուղղությամբ: Այս հարցում «անուրանալի» դեր է ունեցել Ռուսիո միլիցիան, որը հսկայական տեխնիկա է նվիրել կրտսեր գործընկերոջը: Ամռանը կիբերհանցագործությունների դեմ պայքարի հարցերով մերոնք, ի դեմս Վովա Գասպարյանի, գործուղվեցին Սոչի, որտեղ հանդիսավոր նիստ եղավ, եւ խոստացան օգնել: Հիմա «որոշ տեղերում» մտահոգված են, որ նոր հնարավորություններն օգտագործվելու են ներքին «թշնամու» դեմ: