|
Փոխարժեքներ
06 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Գերմանիայի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել աշխարհում առաջին ռազմական ինտերնետի ստեղծման մասին:
Ինչպես հաղորդում է «lenta.ru»-ն, նախագիծը կոչվելու է Tactical Edge Networking (TEN):
Այն նախատիպ կդառնա ապագայում ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրների ռազմական ցանցերի միավորման համար:
TEN-ի գլխավոր գրասենյակը գտնվելու է Գերմանիայի Կոբլենց քաղաքում, իսկ դիզայնի և նախատիպային կենտրոնը տեղակայվելու է Նիդեռլանդների Ամերսֆորտ քաղաքում:
Առաջին փուլում՝ TEN-ի օգնությամբ կապ կհաստատվի գերմանական բանակի և Նիդեռլանդների պաշտպանության նախարարության FOXTROT մարտավարական հեռահաղորդակցային ծրագրի միջև:
TEN-ի ստեղծումը երկու երկրների համար կարժենա մի քանի միլիոն եվրո: Այդ միջոցները կուղղվեն բանակի համար TEN-ի հետ համատեղելի նոր սարքավորումների ձեռքբերմանը: