Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Ինտերնետը լայն հնարավորություններ է ստեղծում գրագողության համար եւ նպաստում է դրա տարածմանը. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը` հավելելով, որ ներկայացվող ատենախոսությունների մեծ մասը արտագրված են:
«Եվ այդպես տպում են գրքեր, ստանում գիտական աստիճաններ: Դա, իհարկե, սարսափելի է»,- ասաց նա:
Ըստ նրա` գոյություն ունի գրագողության երկու տեսակ` նպատակաուղղված եւ պատահական, սակայն ներկայումս հակագրագողության ծրագիր է մշակվում:
Ս. Խուդոյանի խոսքերով` հասարակական գիտությունների մեջ գրագողությունը հատկապես տարածված է իրավաբանության, մանկավարժության, տնտեսագիտության ոլորտներում:
Իսկ ըստ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Արթուր Իշխանյանի` ֆիզիկայի ոլորտում վիճակը բարվոք է, գրագողությունը հասցված է նվազագույնի: «Եթե դուք մտել եւ գործում եք միջազգային դաշտում, այդ դեպքում գրագողությունն այնքան էլ հեշտ չէ, սակայն այն կարող է նկատվել բակալավրիատում ու մագիստրատուրայում»,- ասաց նա:
Մշակութաբան Արմինե Բաղդասարյանն էլ պնդեց, որ այսօր գրագողության պատճառը երիտասարդների անգրագիտությունն է, եւ ինտերնետից նյութեր գողանալը հեշտ միջոց է:
Ի դեպ, գրագողության համար քրեական օրենսգրքի 158 հոդվածով սահմանվում է մինչեւ երկու տարվա ազատազրկում: