կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-29 10:25
Աշխարհ

Ասադը կարող է ներդրում ունենալ նոր Սիրիայի կառուցման գործում. Բրահիմի

Ասադը կարող է ներդրում ունենալ նոր Սիրիայի կառուցման գործում. Բրահիմի

Սիրիայի նախագահ Բաշար Ասադը կարող է ներդրում ունենալ նոր Սիրիայի կառուցման գործում: Այդ մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Լահդար Բրահիմին. հայտնում է ИТАР-ТАСС-ը։

 

Միջնորդական առաքելությամբ Դամասկոսում գտնվող Բրահիմին «Ժյոն Աֆրիկ» ամսագրին տված հարցազրույցում բացատրել է, որ նկատի ունի Ասադի դերը հորից ժառանգած ռեժիմից դեպի նոր հանրապետության անցնելու գործընթացում։

 

Բրահիմիի խոսքերով՝ քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ ռուս-ամերիկյան պայմանավորվածությունն Ասադին «պարիայից (մերժված) վերածել է գործընկերոջ» և ամրապնդել Սիրիայի առաջնորդի կողմնակիցների դիրքերը։