Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Հայ ազգի թշնամի-մինյոնների մեքենաներին հավկիթներով հարվածելը խաղաղ անհնազանդության՝ լիարժեքորեն իրավաչափ դրսևորում է։
Բոլոր Շուշի հանձնողները Հայաստանում երբեք օր ու արև չեն ունենալու ու լավ կանեն հիմիկվանից մտածեն իրենց սիրելի ադրբեջանի քաղաքացիություն ձեռք բերելու մասին։
Օրինակ, Սիսակ Ջաբրաիլովը, կարծում եմ, կարող է լուրջ ներդրում ունենալ ադրբեջանում «քաղհասարակության» ամրապնդման գործում»։
Հիշեցնենք նաև՝ այսօր առավոտյան բազմաթիվ քաղաքացիներ հավաքվել են ՀՀ Ազգային ժողովի շենքի մուտքերի առջև, կազմել «ամոթի պատ» և շենք մտնող իմքայլական պատգամավորներին հատուկ վերաբերմունքի են արժանացնում: