Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության շուրջ ծավալված` Ծառուկյան-Բաղդասարյան հակամարտությունը շարունակվում է: Այսօր ՀԱՕԿ-ը հանդես եկավ հերթական հայտարարությամբ, որում, մասնավորապես, ասվում էր, որ ՀԱՕԿ-ը չի ընդունում և չի ճանաչում Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրության արդյունքները եւ սկսում է Վոլեյբոլի ֆեդերացիայի հետկանչը վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից: Այս կոնֆլիկտը պատճառ դարձավ, որ հետաքրքրվենք, թե ովքեր են մարզական ֆեդերացիաների մյուս նախագահները, որոնց ընտրության մասին լսել կամ չենք լսել:
Շախմատի ֆեդերացիայի նախագահը, ինչպես հայտնի է շատերին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն է:
ՀՀ դահուկային ստորտի ֆեդերացիան ղեկավարում է արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը:
ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահն է ռուսաստանցի գործարար Սամվել Կարապետյանը (Կալուգայի Սամո):
Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահն է Ռուբեն Հայրապետյանը:
Ռեգբիի ֆեդերացիան ղեկավարում է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրը` գործարար Յուրա Բեգլարյանը:
Թեքվանդոյի ֆեդերացիայի պատվավոր նախագահն է ԵԿՄ նախագահ, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:
Թենիսի ֆեդերացիայի նախագահն է ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Փամբուկյանը:
Հեծանվային մարզաձեւի ֆեդերացիան ղեկավարում է Ալեքսանդր Բերեզովսկին` Ռոման Բերեզովսկու եղբայրը:
Բասկետբոլի ֆեդերացիայի նախագահն է ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը:
Իսկ մարմնամարզության ֆեդերացիան ղեկավարում է օլիմպիական եռակի չեմպիոն, լեգենդար մարզիկ Ալբերտ Ազարյանը: