կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-27 17:09
Մշակույթ

Լեւոն Չաուշյանն ու Երվանդ Երկանյանը ինքնաբացարկ հայտարարեցին

Լեւոն Չաուշյանն ու Երվանդ Երկանյանը ինքնաբացարկ հայտարարեցին

Արդեն տեղեկացրել ենք, որ Կոմպոզիտորների միության նախագահի թեկնածուները չորսն են` Լեւոն Չաուշյան, Արամ Սաթյան, Ռոբերտ Ամիրխանյան եւ Երվանդ Երկանյան:

 

Թեկնածուներից Լեւոն Չաուշյանը ինքնաբացարկ հայտարարեց` հորդորելով քվեարկել Արամ Սաթյանի օգտին: Արամ Սաթյանն իր ելույթում նշեց, որ գոյություն ունի չինական մի ասացվածք` սա տեսել ենք, եկեք տեսնենք մեկ ուրիշը: Նա հավաստիացնում է, որ ինքն անելու է ամեն ինչ` եսը մենք դարձնելու համար:

 

Ամիրխանյանն էլ, իր հերթին, նշեց, որ իր առաջին գործը լինելու է մյուսներին լսելը. «Եկեք խոսենք, տղերք»:

 

Չաուշյանը հարցրեց Ամիրխանյանին, թե ինչու պետք է հավատան նրա խոսքերին, երբ նա տարիներ շարունակ դեռ չի իրագործել նախորդ ընտրություններից առաջ տված խոստումները:

 

Երկանյանը նշեց, որ պատրաստ է օգնել ցանկացած հարցում, եթե ընտրվող ղեկավարությունը կառաջնորդվի միության օրենքներով:

 

«Ես երբեք աթոռակռիվ չեմ տվել: Ես եւս երջանիկ կլինեմ, որ զերծ լինեմ որեւէ պաշտոնից եւ իմ ստեղծագործական աշխատանքով զբաղվեմ»,- ասաց Երկանյանը` ինքնաբացարկ հայտարարելով: