կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-10-03 14:50
Իրավական

Պավլիկ Մանուկյանը և Արմեն Բիլյանը դատական նիստի ժամանակ հացադուլ հայտարարեցին

Պավլիկ Մանուկյանը և Արմեն Բիլյանը դատական նիստի ժամանակ հացադուլ հայտարարեցին

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման  գործով մեղադրյալներ Պավել Մանուկյանը և Արմեն Բիլյանը հացադուլ հայտարարեցին` պահանջելով փոխել իրենց խափանման միջոցը: Ըստ «Արմենպրես»-ի` Պավել Մանուկյանը նշեց, որ մինչև դատարանն իր նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը չփոխի, ինքը հացադուլը չի դադարեցնի:

«Բուժզննումից ու դեղորայքից հրաժարվում եմ: Հետագայում խնդիրների դեպքում խնդրում եմ չմեղադրել դատապարտյալների հիվանդանոցի անձնակազմին, նրանք շատ լավ են վերաբերվում մեզ։ Հայտարարում եմ հացադուլ և չեմ դադարեցնի՝ մինչև չազատվեմ կալանքից։ Հնարավոր է` հաջորդ նիստին չներկայանամ դատարան, որովհետև դատարանում արդարություն չեմ տեսնում»,- ասաց Մանուկյանը:

Նույն հայտարարությամբ հանդես եկավ նաև կալանքի տակ գտնվող Արմեն Բիլյանը՝ նշելով, որ մինչև չազատվի կալանքից, հացադուլը չի դադարեցնի։ 

Դատական նիստը հետաձգվեց, այն տեղի կունենա հոկտեմբերի 10-ին։