կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-05 15:04
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ռեֆորմիստները» հայտարարեցին #stopnikol2020 շարժման ֆլեշմոբի մեկնարկը

«Ռեֆորմիստներ» կուսակցության անդամներին այսօր հայտարարեցին #stopnikol2020 շարժման ֆլեշմոբի մեկնարկը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանց, սակայն, ոստիկանները թույլ չտվեցին Կառավարության շենքի բակում իրականացնել մոմավառություն։

«Գտնում ենք, որ վարչապետն իրեն սպառել է, եւ վերջին օրերի իրադարձությունները դրա վառ ապացույցն են։ Այսօր «Ռեֆորմիստները» սկսելու էին այդ ակցիան եւ ինքս եմ հորդորել կողմնակիցներին՝ այստեղ չհավաքվել եւ հավաքվել ենք այստեղ շատ նեղ կազմով։ Ոստիկանները թույլ չեն տալիս իրականացնել որևէ ակցիա եւ խոչընդոտեցին մեր գործունեությանը»,- ասաց «Ռեֆորմիստներ» կուսակցության հիմնադիր Վահան Բաբայանը։

Նա վստահեցրեց, որ երկրում հայտարարված կարանտինի ավարտից հետո իրենց կուսակցությունն առաջինն է լինելու, որ Ազատության հրապարակում կհայտարարի հանրահավաք. «Մենք 2 տարի առաջ էլ գիտեինք, որ աղետալի վիճակ է սպասվում։ Ժողովուրդը չի տեսել նոր փոփոխություններ եւ դրա համար էլ մենք գնալու ենք նոր փոփոխությունների»։

Մանրամասն՝ տեսանյութում․