| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների նշանակման համար օրենքով սահմանված ժամկետը լրանալուց մոտ 4 ժամ առաջ ինքնաբացարկ են հայտնել Հայաստանի մարդու իրավունքի պաշտպանի ներկայացրած երեք թեկնածուներից երկուսը` Աիդա Մուրադյանը եւ Ռոզա Ստեփանյանը: 
  
Ընտրական օրենսգրքի փոփոխությունների համաձայն` ԿԸՀ երեք անդամ նշանակվում է օմբուդսմենի առաջարկությամբ, երկուսին առաջարկում է Փաստաբանների պալատը, երկուսին` Վճռաբեկ դատարանը: 
  
Ինքնաբացարկ հայտարարած թեկնածուների փոխարեն օմբուդսմենն իրավունք չունի ներկայացնել մրցույթին այլ հայտ ներկայացրած անձանց:  ԿԸՀ երեք անդամները ՀՀ նախագահին եւ հանրությանը կներկայացվեն մինչեւ հուլիսի 12-ը:
  
«Հաշվի  առնելով ստեղծված բարդ իրավիճակը` խնդրում ենք չակնկալել լրացուցիչ մեկնաբանություններ եւ տեղեկություններ` մինչեւ նոր անունների առաջադրումը»,- ասված է ՄԻՊ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:
Նշենք, որ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը ՀՀ նախագահին է ներկայացրել ԿԸՀ ներկայիս նախագահ Գարեգին Ազարյանի եւ Լաուրա Գալստյանի թեկնածությունները, Փաստաբանների պալատը` պալատի անդամ, թիվ 9 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի քարտուղար Գեորգի Մարտիրոսյանի եւ թիվ 10 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Սիլվա Մարկոսյանի թեկնածությունները, իսկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացրած թեկնածուներից մնում է Արտակ Մելիքսեթյանը:
ԿԸՀ անդամները նշանակվելու են նախագահի հրամանագրով:
Գործող ԿԸՀ լիազորությունները կավարտվեն հուլիսի 14-ին: