Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքական ալյանսի դիմաց մերոնք հայտարարեցին, որ արդեն չկա խոչընդոտ ճանապարհներ բացելու Թուրքիայի հետ՝ ըստ Yerkir.am-ի ասաց Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Ազատության հրապարակում ի պատասխան քաղաքացիներից մեկի հարցին, որ՝ թուրքական ալյանսի դիմաց Հայաստանն այդպես էլ ոչ մի քայլ չարեց։
«Այսինքն, մի խոչընդոտ կար, դա Արցախն էր, մի հատ էլ խոչընդոտ կա՝ Ցեղասպանությունը, դե դա մոռացված է, դե հիմա էդ ո՞ր երկիրը կճանաչի Ցեղասպանությունը, ինչի՞ պիտի ընդունի տենց բան, եթե դու ինքդ լրիվ թուրքերի տակ պառկել ես, դու ինքդ դեն ես գցել այդ հարցը, ո՞վ պիտի անի»,-ասաց Վազգեն Մանուկյանը։
Նա նշեց, որ ամեն ինչից ենք հետ կանգնել՝ շուտով հայոց լեզվից էլ հետ կկանգնենք, պատմությունից արդեն հետ ենք կանգնել․ «Իմ թոռան պատմության դասագրքում կարդում եմ, որ Նիկոլ Փաշինյանը արել է հեղափոխություն, որի նմանը աշխարհում չի եղել, երեխեքին դա են սովորեցնում»։
Վազգեն Մանուկյանը նկատեց, որ եթե մի պրոֆեսորի ասեին՝ նստիր, մի բրոշյուր գրիր, թե երկրի ղեկավարը ինչ պետք է անի, որ մաքսիմալ վնաս բերի Հայաստանին, այդ բրոշյուրն արդեն գրված է և իրականանում է։
Մանրամասն՝ տեսանյութում․