կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-24 17:42
Մշակույթ

″Երեւանյան 7-րդ փառատոնը″ կեզրափակեն Կոստանտին Լիֆշիցը եւԿոլյա Բլախերը

″Երեւանյան 7-րդ փառատոնը″ կեզրափակեն Կոստանտին Լիֆշիցը եւԿոլյա Բլախերը

Հոկտեմբերի 25-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում տեղի կունենա Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնի եզրափակիչ համերգը: Ելույթ կունենան դաշնակահար Կոստանտին Լիֆշիցը և ջութակահար Կոլյա Բլախերը:

 

Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյան/ 2013-2014 թթ. համերգաշրջանը բացվել է սեպտեմբերի 11-ին՝ Երևանյան 7-րդ միջազգային երաժշտական փառատոնով, որը նվիրված է հայ մեծանուն կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին:

 

Փառատոնի շրջանակում կայացել են 7 սիմֆոնիկ և 2 կամերային համերգներ, ինչպես նաև մեծահամբավ թավջութակահար Մարիո Բրունելլոյի /Իտալիա/ և ճանաչված դաշնակահար Կոնստանտին Լիֆշիցի /Ռուսաստան/ մենահամերգները:

 

Փառատոնային ծրագիրը ներառում է 12 համերգ: Փառատոնի ընթացքում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ ելույթ են ունեցել ջութակահարներ Իզաբել Ֆաուստը /Գերմանիա/, Բորիս Բրովցինը /Մեծ Բրիտանիա/, Դայշին Կաշիմոտոն /Ճապոնիա/, Կոլյա Բլախերը /Գերմանիա/, թավջութակահարներ Նարեկ Հախնազարյանը /Ռուսաստան/, Մարիո Բրունելլոն /Իտալիա/, Ալեքսանդր Չաուշյանը /Մեծ Բրիտանիա/, դաշնակահարներ Մարիաննա Շիրինյանը /Դանիա/, Մատան Պորատը /Իսրայել/, Կիրիլ Գերշտեյնը /ԱՄՆ, Գերմանիա/, Ալեքսանդր Մելնիկովը /Ռուսաստան/, ալտահար Դիմուտ Պոպպենը /Գերմանիա/, դիրիժոր Իսրայել Յինոնը /Գերմանիա/ և ուրիշներ:

 

Կամերային համերգների շրջանակում հանդես են եկել նաև ֆիլհարմոնիկ նվագախմբի առաջատար երաժիշտներ Յանա Դարյանը /ալտ/, Կարեն Քոչարյանը /թավջութակ/, Կարեն Խաչատրյանը /կոնտրաբաս/ և այլք: Այս տարի հայ երիտասարդ երաժիշտներին վարպետության դասեր են տվել Նարեկ Հախնազարյանը, Բորիս Բրովցինը, Ալեքսանդր Չաուշյանը, Մարիաննա Շիրինյանը, Դիմուտ Պոպպենը և Կոստանտին Լիֆշիցը: