| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այս տարի «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում Հայաստան է հրավիրվել կոմպոզիտոր Կոստանտին Օրբելյանը. լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց փառատոնի հիմնադիր Ստեփան Ռոստոմյանը: Նա նշեց, որ առայժմ համերգի հետ կապված մանրամասներ չի կարող հաղորդել, սակայն Օրբելյանի հետ համաձայնության արդեն եկել են:
Ռոստոմյանի հավաստմամբ` փառատոնը նպաստում է նաեւ տուրիզմի զարգացմանը, քանի որ աշխարհի տարբեր մասերից իրենց են դիմում` այս կամ այն համերգին ներկա լինելու համար:
«Այս տարի Հայաստանում համերգով հանդես կգա նաեւ դաշնակահար Ալեքսեյ Լյուբիմովը, ով փառատոնի բացմանն է ելույթ ունեցել ՀՀ-ում: Անցել է շուրջ 13 տարի, եւ այժմ ճիշտ ժամանակն է` նրան կրկին մեր բեմում լսելու»,- ասաց Ռոստոմյանը:
«Երեւանյան հեռանկարներ» փառատոնը 2014-ին տոնելու է իր հիմնադրման 15-ամյակը, որի կապակցությամբ արդեն իսկ բանակցություններ են տարվում Բեռլինի ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` Հայաստանում համերգով հանդես գալու համար:
Ի դեպ, Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակներում փառատոնը մի շարք համերգներ է ունենալու աշխարհի տարբեր երկրներում: «Ցեղասպանության դատապարտման եւ ժխտման մասին ոչ թե մենք, այլ դրսի երաժիշտներն են ասելու` իրենց համերգներով»,- ասաց Ռոստոմյանը: