Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կոստանտին Տեր-Նակալյանը պատասխանել է Ալեն Սիմոնյանին:
Նշենք, որ «Ադեկվադ» միաբանությունը հայտարարություն է տարածել՝ կապված ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելանի միջև տեղի ունեցած միջադեպի հետ:
Հայտարարությունը՝ ամբողջությամբ ստորև.
«1. Մենք պահանջում ենք միջադեպի տեսագրությունները հրապարակել: Տեղի ունեցածը իշխանության կողմից հերթական սադրանքն էր: Մեզ չհաջողվեց հունից հանել և դատել Մարալիկում խուլիգանների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել և դատել կրիմինոգեն էլեմենտների միջոցով, մեզ չհաջողվեց հունից հանել կեղծ «քրիստոսներ» գործուղելով մեր գրասենյակ, մեզ չհաջողվեց երկու տարին շարունակ ձգվող անդադար հայհոյանքների միջոցով: Գործի անցավ ծանր հրետանին՝ ԱԺ փոխնախագահ սադրեց, իսկ իր սադրանքի անպատասխան մնալուց հետո հարձակվեց ու հարվածեց ցուցադրաբար ձեռքերը մեջքի հետև տարած Արթուր Դանիելյանին: Հիմա այդ ամենը ներկայացվում է որպես հարձակում իշխանության ներկայացուցչի վրա:
2. Մենք դատապարտում ենք այն երևույթը, որ ԱԺ փոխխոսնակը արդեն երկու օր է դրսևորում խուլիգանին հարիր վարք: Միևնույն ժամանակ, մենք որևէ ափսոսանք չենք զգում, որ խուլիգանական վարք դրսևորած անհատը ստացել է արժանի հակազդեցություն, եթե կուզեք` պատիժ:
3. Միջադեպի ամբողջական պատասխանատվությունը կրում են այս իշխանություններն` առհասարակ և Ալեն Սիմոնյանը` մասնավորապես:
4. Ալեն Սիմոնյանը առաջինն է ֆիզիկական ուժ կիրառել, ինչը ֆիքսված է թե տեսագրություններում, թե ականատեսների կողմից, թե Ալեն Սիմոնյանի` Ազատություկ Ռ/կ-ին տրված հարցազրույցում: Ըստ այդմ` Ալեն Սիմոնյանը զոհ չէ, նա է հրահրել բախում, նա էլ կրում է պատասխանատվությունը դրա հետևանքների, այդ թվում` սեփական առողջությանը պատճառված հետևանքների մասով:
5. Մենք դատապարտում ենք ինքնիրավչությունն ու ամենաթողությունը: Ավելին` մենք վերահաստատում ենք մեր անհանդուժողականությունը այդ երևույթների նկատմամբ և հետայսու էլ խստագույնս պատժելու ենք բոլոր նման դրսևորումները, որոնք կփորձեն կիրառել մեր նկատմամբ:
6. Հայաստանի Հանրապետությունում Ազգային Ժողովի փոխնախագահը հարձակվում է իշխանության քաղաքական ընդդիմախոսների վրա: Օրը ցերեկով, բազմաթիվ վկաների առջև: Սա է դեմոկրատական բաստիոնը որում մենք ապրում ենք:
Հրապարակեք տեսագրությունը»:
Հիշեցնենք, որ այսօր փողոցում ծեծկռտուք է տեղի ուենցել ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի և «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելանի միջև, ինչի արդյունքում Դանիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ: