Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ն.ՊԵՏՐՈՍՅԱՆ
«Համագործակցում ենք տարբեր երկրների կինոգործիչների հետ և առանձնակի ամուր է համագործակցությունը ռուսաստանյան փառատոների հետ: Դա մեծապես նպաստում է մեր տեղեկացված լինելուն և այն ֆիլմերի առավել լայն ընտրության, որոնք ներկայացվում են փառատոնի շրջանակներում: Ի վերջո, որքան էլ մտայնություն լինի, թե կին ստեղծագործողի աշխատանքը լուրջ դիտարկման արժանի չէ, այնուամենայնիվ, հակառակի ապացույցները միշտ էլ առկա են»,- տեղեկացրեց «Կին» միջազգային 7-րդ կինոփառատոնի տնօրեն Մարիամ Օհանյանը:
Նրա խոսքով, Հայաստանում դեռևս վերապահումով են մոտենում կին ստեղծագործողի աշխատանքներպին, թերևս դա էլ վճռական դեր է կատարում փառատոնի ոչ մասսայականության հարցում:
Այս տարի էլ մասնակցության աշխարհագրությունը լայն է՝ 18 երկրից. Ռուսաստան, Վրաստան, Իրան, Թուրքիա, Լատվիա, Հայաստան և այլն:
Տղամարդ ռեժիսորների ֆիլմերը Կին» փառատոնում կլինեն հյուրի կարգավիճակում, իսկ դեփյուտանտներն այս տարի առաջին անգամ մրցանակի կարժանան առանձին անվանակարգով: Բացի ասվածը կա ևս երեք անվանակարգ՝ լավագույնֆիլմ, հատուկ մրցանակ, դիպլոմներ:
«Կին» միջազգային 7-րդ կինոփառատոնը, որ մեկնարկեց այսօր, հովանավորում են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանում Կանադայի դեսպանատունը, Գյոթեի ինստիտուտը, Կանանց գլոբալ ֆոնդ ընկերությունը: