|
Փոխարժեքներ
19 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.25 |
| EUR | ⚊ | € 422.81 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 494 |
| GEL | ⚊ | ₾ 139.81 |
«Հրապարակ»-ի աղբյուրների տեղեկացմամբ' այս օրերին Բրյուսելում տեղի ունեցող ԵԺԿ ասամբլեան ԵԺԿ նոր նախագահ՝ Վիլֆրիդ Մարթենսին փոխարինող չի ընտրի: Նման իրավասություններով օժտված է միայն ԵԺԿ համագումարը, որը տեղի կունենա 2014թ. մարտին' Իռլանդիայում: Համագումարին մասնակցելու կմեկնի Սերժ Սարգսյանը:
Այս պահին ԵԺԿ-ում ժամանակավոր պաշտոնակատար է Ժոզեֆ Դոլը' Ֆրանսիայի Եվրախորհրդարանի «Գալուստ Գրիգորիչը», ԵԺԿ ֆրակցիայի նախագահը: Կընտրվի նա, թե ոչ, նույնիսկ եվրոպացի փորձագետները չեն համարձակվում կանխատեսել: Իսկ ընդհանրապես, այս պահին որեւէ անուն չի շրջանառվում: Բանն այն է, որ ԵԺԿ նախագահի ընտրությունը նախորդելու է Եվրախորհրդարանի ընտրություններին, եւ շատ կարեւոր է լինելու, թե ով է ղեկավարելու ԵԺԿ-ն այդ «ճակատագրական» պահին: