|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Երեկ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր է այցելել նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Ժոզեֆ Դոլը:
Հայաստան ժամանած չորս երկրների նախագահների հետ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին` Դոլը գրառում է կատարել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հուշամատյանում:
Երեկվա այցի մասին ԵԺԿ նախագահը իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Այսօր մենք նշում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը` եվրոպական պատմության ամենասեւ էջերից մեկը: Մասնակցում եմ մեծ հուզմունքով` այստեղ` Երեւանում, հարգանքի տուրք մատուցելով այդ չարագործության 1,5 մլն անմեղ զոհերի հիշատակին: Կցանկանայի իմ, նաեւ ԵԺԿ-ի համերաշխությունը հայտնել հայ ժողովրդին, քանի որ նրա անսահման տառապանքը արթնացնում է խիղճը եւ մեզ հիշեցնում, որ մարդկությունը արժեքավոր է ու փխրուն եւ ամեն պահի պաշտպանության կարիք ունի»:
ԵԺԿ նախագահը հղում է կատարել մարտի 3-ին ԵԺԿ-ի կողմից ընդունված` Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին:

