|
Փոխարժեքներ
24 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Օրեր առաջ Տավուշի մարզի սահմանամերձ Բաղանիս գյուղում տրվեց գյուղի խմելու ջրի ցանցի կապիտալ վերանորոգման ծրագրի մեկնարկը:
«Բաղանիսը տարիներ շարունակ մաքուր ու որակյալ խմելու ջրի խնդիր է ունեցել,որը տարբեր պատճառներով լուծված չի եղել:Բայց այսօր այս հարցի լուծման մասին մտածելը արդեն անցյալում է»,-yerkir.am-ի հետ զրույցում նշեց Բաղանիսի գյուղապետ Նարեկ Սահակյանը:
Վերջինիս խոսքով՝ կառուցվելիք ցանցի երկարությունը 13 կմ է, կառուցվելու է երկու նոր ՕԿՋ (օրվա կարգավորիչ ջրամաբար) 200 և 50 տոնն տարողությամբ,առաձին քլորակայանով: Ժամանակից բոլոր չափորոշիչներով: Ծրագրի ընդնանուր բյուջեն կազմում է 263 մլն ՀՀ դրամ: Իսկ համայնքը պարտավոր էր բյուջեի 10 տոկոսը վճարել իր միջոցներից, սակայն համայնքի սուղ բյուջեն չեր բավականացրել: Այս հարցում էլ համայնքին օգնել է «Ինտերնեյշնլ Մասիս Տոբակո» ՀՁ ՍՊԸ գործադիր տնօրեն՝ Միքայել Վարդյանը՝ Բաղնիասին նվիրաբերելով 26 մլն դրամ:
Նարեկ Սահակյանը տեղեկացրեց, որ խմելու ջրի ցանցի կապիտալ վերանորոգման աշխատանքները կավարտվեն 2016 թվականի հունիսին: