կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2012-12-15 12:35
Քաղաքական

Դուք Ձեր երկիրը դրել եք ճիշտ ճանապարհի վրա. ԵԺԿ նախագահ

Դուք Ձեր երկիրը դրել եք ճիշտ ճանապարհի վրա. ԵԺԿ նախագահ

Այսօր մեկնարկած ՀՀԿ 14-րդ համագումարի ժամանակ տեսաուղերձով հանդես է եկել Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ պարոն Վիլֆրիդ Մարտենսը:

 

ԵԺԿ նախագահը իր խոսքում դիմել է «ոչ միայն ՀՀԿ-ի և մեր քաղաքական ընտանիքի, այլև Հայաստանի և նրա` ԵՄ-ի հետ զարգացող  հարաբերությունների ապագայի համար ՀՀ նախագահական կարևորագույն ընտրություններից երկու ամիս առաջ տեղի ունեցող որոշիչ համագումարին»:

 

Նա վերահաստատել է ԵԺԿ-ի ամբողջական վստահությունը Սերժ Սարգսյանին: Իր ելույթում ԵԺԿ Նախագահը ընդգծել  է վերջերս Երևանում տեղի ունեցած ԵԺԿ Արևելայն գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում ընդունված հռչակագիրը վերահաստատել է հիմնարար արժեքների  և ժողովրդավարական ստանդարտերի կարևորությունը:

 

 

«Ժողովրդական բարեփոխումները մարտահրավեր են, որ մենք  ընտրել ենք միասին, դժվարին ճանապարհ հատկապես Հայաստանի համար, որտեղ աշխարհաքաղաքական զարգացումները կայուն չեն: Բայց Դուք Ձեր երկիրը դրել եք ճիշտ ճանապարհի վրա: Իհարկե, դեռ բարելավելու աշխատանքներ կան, բայց վերջին խորհրդարանական ընտրությունները, համաձայն բոլոր միջազգային դիտարկումների,  արձանագրել են շոշափելի փոփոխություններ: Ես հավատացած եմ, որ նախագահական ընտրությունները կվերահաստատեն այդ տեղաշարժերը» -  ասել է պարոն Մարտենսը, դիմելով ՀՀԿ նախագահին:

 

 «ՀՀԿ հարգելի գործընկերներ, Դուք կարող եք ապավինել ԵԺԿ աջակցությանը: Կհանդիպեն ուժեր, որոնք դիմադրում են փոփոխություններին: Կլինեն մարդիկ, որոնք կպահանջեն ավելի արագ փոփոխություններ: Սակայն բարեփոխումների Ձեր օրակարգը միակ վստահելին է Հայաստանում լուրջ և կայուն փոփոխությունեներ իրականացնելու համար» – ընդգծել է ԵԺԿ նախագահը:

 

«Մենք բոլորս եվրոպացի ենք: Հայաստանը պատկանում է Եվրոպային: Մենք կիսում ենք նույն ժառանգությունը և, հետևաբար, նույն  ճակատագիրը: Նախագահի և վարչապետի աշխատանքով ՀՀԿ-ն ապացուցել է փոփոխությունների առաջնորդ լինելու հանգամանքը: Հայ ժողովուրդը վստահել է Ձեզ երկրում փոփոխություններ անելու հարցը:

 

Ես կասկած չունեմ, որ երկու ամիս հետո հայ ժողովուրդը ճիշտ ընտրություն կանի երկրում հետագա փոփոխություններ իրականացնելու  և ժողովրդավարությունը համախմբելու համար»– շարունակել է ԵԺԿ ղեկավարը:

 

«ՀՀԿ հարգելի ընկերներ, ես մաղթում եմ Ձեզ արգասաբեր և կառուցողական համագումար և հաջողակ ընտրարշավ: Հույս ունեմ շուտով հանդիպել Ձեզ Հայաստանում»– եզրափակել է Վիլֆրիդ Մարտենսը: