կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-10-21 16:01
Քաղաքական

Ո՞նց կարելի ա իմ նման մարդուց վտանգ սպասել. Մհեր Սեդրակյան

Ո՞նց կարելի ա իմ նման մարդուց վտանգ սպասել. Մհեր Սեդրակյան

 

Արդեն տեղեկացրել էինք, որ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանն օրերս  նամակով դիմել է ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանին, խնդրանքով` ԱԺ-ի տարածքում ապահովել իր անվտանգությունը, ինչպես նաեւ` անխափան աշխատանքի հնարավորությունը: Խոսքը, մասնավորապես, պատգամավորներ Գալուստ Սահակյանի, Առաքել Մովսիսյանի, Կարեն Ավագյանի եւ Մհեր Սեդրակյանի մասին էր, ովքեր բացասական էին արտահայտվել Փոստանջյանի պահվածքի վերաբերյալ:

 

 

Ուշագրավ է, որ այսօր ԱԺ-ում Զարուհի Փոստանջյանը շրջում էր առանց թիկնապահների: 

 

Yerkir.am-ի թղթակիցը ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանից փորձել է պարզել, թե իրո՞ք վտանգ է սպառնում Փոստանջյանին, ինչպես որ պատկերացնում է վերջինս:

 

«Մենք գործընկերներ ենք, կարող ենք ասել-խոսել, իրար քննադատել: Ի՞նչ պետք ա մեր տան եղածը դուրսը հրապարակենք կամ էսիմ, էն էլ երկրի նախագահին վատ բան ասել: Պահի տակ մարդը կարող է ջղայնանա, գործընկեր ենք, մի երկու բան էլ կարող է ավել ասենք, չի բացառվում, որ իրա ընկերներն անգամ, ես համոզված եմ, որ էլի ավելի վատ բաներ են ասել, քան` ես, հիմա տարածել են, թե իբր ես սպառնում եմ»,-նշեց պատգամավորը:

 

Մեր այն դիտարկմանը, որ «Ժառանգության» պատգամավորը փաստորեն կարծում է, որ վտանգ, այդուհանդերձ, կա, Մհերը Սեդրակյանը  խորհուրդով հանդես եկավ:

 

«Թող գնա մի հատ Ֆրանսիա, աչքերի լավ օպերացիա են անում, թող գնա մի հատ վիրահատություն անի, էդ խռուստալիկները փոխի, որ լավ տենա, որ ինձանից վտանգ չկա: Ես կնոջ հետ կապված ոչ մի բան չեմ կարող անել, ինքը կին ա, մեր գործընկերն ա, ընդհամենը քննադատում եմ իրա պահվածքը երկրի նախագահի նկատմամբ: Ո՞նց կարելի ա իմ նման մարդուց վտանգ սպասել, որ ես կնոջը կարող եմ կամ ծեծել, կամ սպանել, հա՞, տենց բաներ՞»,-ասաց պատգամավորը:

 

Նա հիշեցրեց, թե ինչ էր ասել Փոստանջյանի հասցեին, երբ վերջինս նման հարց էր հնչեցրել նախագահին: «Ես ասել էի, որ ծալը պակաս ա, չէր կարելի նման հարց տալ երկրի նախագահին, այն էլ` ԵԽԽՎ-ում: Իսկ եթե դրա մեջ վտանգ ա տեսնում, դա իրա խնդիրն ա, կարող ա ինքը հիվանդ ա՞, կասկածամիտ մարդիկ կան չէ՞, դա էլ ա հիվանդություն, ես իրան ոչ մի անգամ չեմ պատրաստվում վատ բան անել. վաղը, որ տեսնեմ իրան ինչ որ մեկը ուզում ա նեղացնի, կպաշտպանեմ, որովհետեւ մեր գործընկերն ա»,-նշեց պատգամավորը:

 

Նա կարծում է, որ ամեն մարդ պետք է իր չափն ունենա, մանավանդ, եթե կին է: Մեր այն դիտարկմանն էլ, թե Առաքել Մովսիսյանի հայտարարությունը վիրավորական չէ՞ր, երբ ասում էր` «Թուրքի տակ պառկածն ինչ պիտի լինի», Սեդրակյանը նախ ասաց, որ այդ հարցով դիմենք հենց Մովսիսյանին, հետո հավելեց. «Կարող ա մի բան գիտի՞, որ ասել ա»: