կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-10-21 13:13
Քաղաքական

Դե, երկրի վիճակը կդզվի, տենց չի մնա. Մհեր Սեդրակյան

Դե, երկրի վիճակը կդզվի, տենց չի մնա. Մհեր Սեդրակյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանը բացարձակապես չի ուրախանում, երբ լրագրողներն իրեն հարցեր են ուղղում, որովհետև տեղեկացված չլինելու պատճառով չի կարողանում դրանց պատասխանել:

 

Yerkir.am-ի հետ զրույցում, լսելով ԵՏՄ-ին անդամակցելու պարագայում Հայաստանի տնտեսության հեռանկարների վերաբերյալ հարցը, նա նշեց. «Ինձ ինֆորմացիա չունեմ էդքան, որ ձեր հարցերին պատասխանեմ: Հարցերը տվեք էն մարդկանց, ովքեր ձեր տված հարցերից ուրախանում են, ես չեմ ուրախանում ձեր տված հարցերից»:

 

Մեր հարցին, թե վերջապես որևէ կարծիք ունի՞ երկրի ներկայիս վիճակի մասին, Մհեր Սեդրակյանը պատասխանեց. «Դե, երկրի վիճակը կդզվի, տենց չի մնա: Թե ե՞րբ, ես ժամկետներ չգիտեմ, բայց, դե, կշտկեն, էլի, որ ասում են` կանեն, էլի: Թող միանան, միասին մտածեն էս ժողովրդի մասին, թե չէ ամեն մեկը վերմակը քաշում ա իրա վրա»:

 

Մեր ճշտող հարցին, թե խոսքը ընդդիմությա՞նն է վերաբերում, պատգամավորը  պատասխանեց. «Այո, ի՞նչ ա եղել, թող համագործակցեն դիմության հետ»:

 

Իսկ հարցին, թե ի՞նչ է մտածում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի այն հայտարարության մասին, որ եթե ժողովուրդը ցանկանա իրեն նախագահ տեսնել, ապա ինքը կգնա այդ քայլին, արձագանքեց. «Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև… Հարցը տվեք իրա կուսակցական ընկերներին: Ես իմ անձնական կարծիքն ունեմ, որը գաղտնիք ա»:

 

Ի դեպ, պատգամավորը ընդդիմության հանրահավաքներին չի հետեւում: «Ես հանրապետությունում չեմ եղել, չգիտեմ , ինչ հավաք ա լինում, ինչ ա եղել: Ես աշխատում եմ էդ թեմաներից դուրս լինեմ»,- ասաց նա: