կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-05-22 13:11
Քաղաքական

Մարդիկ գնում են` իրանց ըտենց ա պետք. Մհեր Սեդրակյան

Մարդիկ գնում են` իրանց ըտենց ա պետք. Մհեր Սեդրակյան

ՀՀԿ-ական պատգամավոր Մհեր Սեդրակյանի կարծիքոց` եթե կառավարության ծրագիրն ընդունվեց, «կհասկանան, որ կարելի ա մարդ մնալ, լավ մարդ մնալ»:

 

Հարցին ի պատասխան, թե կառավարության ծրագրի ընդունման դեպքում կկրճատվե՞ն արտագաղթի չափերը, ՀՀԿ-ական պատգամավորը խուրդուրդ տվեց նման հարցեր տալ ավելի կոմպետենտ մարդու: «Յանի ինձ ասում եք, ես ի՞նչ պատասխանեմ»,- նշեց նա:

 

Սեդրակյանը, սակայն, հայտարարեց, որ իրեն էլ է արտագաղթը մտահոգում, հետո հավելեց. «Բայց ի՞նչ անես, մարդիկ գնում են` իրանց ըտենց ա պետք, ըտենց են անում: Աշխատանքը, որ կատարում են դրսում, եթե ստեղ դրա հիսուն տոկոսն աշխատեն ավելի լավ կապրեն, քան թե գնան դրսում ծառայեն, նոքարություն անեն: Թող մնան ստեղ, դրա հիսուն տոկոսը կաշխատեն եւ լավ կապրեն»:

 

Դիտարկմանը, թե այդքանը չե՞ն հասկանում, ուրեմն` աշխատանք չկա, Սեդրակյանը արձագանքեց, որ «սովոր են գնալ-գալ»:

 

Yerkir.am-ի խնդրանքով անդրադառնալով գազի գնին` Սեդրակյանը հայտարարեց, որ կառավարությունն աշխատում է հնարավորինս իջեցնել սակագինը: «Կարո՞ղ ա գազը մեր մոտից ա դուրս գալիս, որ մենք դրա գները որոշենք: Ռուսական պետություն ա, ինքը ոնց ուզենա, ըտենց կանի, ընդամենը պետք են բանակցություներ, որ մի քիչ չափի մեջ բարձրանա»,- նշեց պատգամավորը:

 

Հարցին էլ, թե ինչո՞ւ դեմ քվեարկեց Մարտի 1-ի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելուն, Սեդրակյանը չպատասխանեց: