Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը, դիմելով Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին, ասաց, որ իրեն խնդրել են բարձրացնել մեկ հարց՝ ո՞ւմ մտքով է անցել, որ տոնը կարելի է խլել մարդուց։
«Վերջին հաշվով՝ Դուք նշեցիք, որ այս ամենն արվում է, որ մեր ժողովուրդն աշխատի։ Դուք նկատե՞լ եք, որ մեր ժողովուրդը չափից ավելի է աշխատում, մեր ժողովուրդն աշխատում է կիրակի օրերին շինհրապարակներում, տոնական օրերին՝ խանութներում, մեր ժողովուրդը հանգիստ, որպես այդպիսին, չունի։ Դեկտեմբերի 31-ից հունվարի 7-ն առիթ էր գոնե մի մասի համար՝ ընտանիքով հավաքվելու, միմյանց տեսնելու»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Շարունակելով միտքը՝ պատգամավորն ընդգծեց․ «Ճի՞շտ է, արդյոք, այն պնդումը, որ այս ամենի նպատակն էր մոտիվ գտնել՝ հունվարի 7-ն աշխատանքային տոն հռչակելու, որովհետև մնացած բոլոր 4 տաղավար տոներին հաջորդած մեռելոց՝ հիշատակի օրերը խլեցին, մնացել էր հունվարի 7-ը, դա էլ խլեցիք»,- ասաց Գեղամ Նազարյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։