|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Կորպորատիվ կառավարման բարձրագույն դպրոցի գիտական խորհրդի նախագահ Աբել Աղանբեկյանը եւ նույն դպրոցի տնօրենների խորհրդի նախագահ Ռադիկ Վանունցն Արցախում են. այսօր նրանց ընդունել է Արցախի նախագահ Բակո Սահակյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրապետության ագրոարդյունաբերական համակարգի զարգացման հետ կապված հարցեր:
Աբել Աղանբեկյանն այսօր ԼՂՀ կառավարությունում հանդիպել է նաեւ հանրապետության գյուղատնտեսական ոլորտի մի խումբ պատասխանատու աշխատողների հետ եւ ներկայացրել իր նկատառումներն այդ բնագավառի հետագա զարգացման վերաբերյալ:
«Ելնելով իր կատարած ուսումնասիրություններից` ակադեմիկոս Ա. Աղանբեկյանը առաջնահերթորեն կարեւորել է անասնաբուծության ասպարեզում բարեփոխումներ կատարելու անհրաժեշտությունը: Նրա հիմնավորմամբ` հարկ է կազմակերպել կաթնապրանքնային խոշոր տնտեսություններ, ինչի շնորհիվ առաջիկա տարիներին մեծապես կաճի կաթի եւ մսի արտադրությունը: Գիտնականը լավ ներուժ է տեսնում նաեւ բուսաբուծության եւ ձկնաբուծության զարգացման համար: Բանախոսի փաստարկմամբ` անհրաժեշտ է բարեփոխել հողային օրենսգիրքը` խստացնելով վարելահողերի մշակման պահանջը»,- նշվում է կառավարության աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրության մեջ: