|
Փոխարժեքներ
06 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.4 |
| EUR | ⚊ | € 404.66 |
| RUB | ⚊ | ₽ 4.4134 |
| GBP | ⚊ | £ 485.13 |
| GEL | ⚊ | ₾ 138.98 |
Այսօր` տեղական ժամանակով ժամը 07.54-ին (Գրինվիչի ժամանակով` 03.54-ին), ՀՀ ՏԿԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել 2.5 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են` հյուսիսային լայնության 40.930 և արևելյան երկայնության 44.390:
Երկրաշարժի օջախը գտնվել է երկրի մակերևույթից 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 3-4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Ստեփանավան քաղաքում և մոտակա բնակավայրերում` 3-4 բալ ուժգնությամբ: