|
Փոխարժեքներ
03 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.2 |
| EUR | ⚊ | € 421.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.6065 |
| GBP | ⚊ | £ 492.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.52 |
Մարտի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:46-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 05:46-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.56⁰ և արևելյան երկայնության 45.11⁰ աշխարհագրական կոորդինատներով` Իրան` Խոյ քաղաքից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.3 մագնիտուդով երկրաշարժ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է ՀՀ պետական սահմանից 95 կմ հեռավորության վրա։
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի` Ագարակ, Մեղրի, Քաջարան, Կապան, Գորիս և Սիսիան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ: