կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-05-02 00:20
Հասարակություն

Երկրաշարժ Հայաստանում. երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում` 3-4 բալ

Երկրաշարժ Հայաստանում. երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռու մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում` 3-4 բալ

Մայիսի 1-ին, տեղական ժամանակով ժամը 23:35-ին (Գրինվիչի ժամանակով, ժամը` 19:35-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.17⁰ և արևելյան երկայնության 43.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 14 կմ խորությամբ, 4.6 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի և Լոռի մարզերում` 5 բալ, Տավուշի մարզում 3-4 բալ, ինչպես նաև Երևանում, Կոտայքի և Արագածոտնի մարզերում 3 բալ ուժգնությամբ: