«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ նախօրեին Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարազատ եղբայրը` Գեւորգ Ղուկասյանը, իր փեսայի հետ միասին իրենց«X 5» մեքենայով բախվել են «Աուդի» մակնիշի ավտոմեքենայի ու չընդունելով իրենց մեղքը՝ սկսել են հայհոյախառն արտահայտություններով քաշքշել «Աուդի»-ի վարորդին: Վերջինս էլ չի ընկճվել ու հետ քաշվել, ինչի արդյունքում ծեծուջարդ է սկսվել: «Ժողովուրդ»-ը փորձել է տեղեկությունը պարզել Գեւորգ Ղուկասյանից: Վերջինս հերքել է` ասելով. «Նման պատահարներ կարող են լինել բոլորի հետ, բայց մեզ հետ նման բան չի եղել»: