|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Դատելով Գյումրիում կատարված վերջին իրադարձություններից` Վարդան Ղուկասյանը որոշել է «վա-բանկ» գնալ եւ յուրօրինակ շանտաժով իշխանություններից տեղ պոկել արեւի տակ. գրում է «Հրապարակը»:
Ըստ «Հրապարակ»-ի՝ դրա մասին է խոսում այն, որ նրանց պատկանող երթուղիներից մեկը թանկացրել է ուղեվարձը հենց ապրիլի 2-ին՝ Րաֆֆի Հովհաննիսյանի Գյումրի կատարած այցի օրը, նախագահի երդմնակալությունից մի քանի օր առաջ:
Հնարավոր է, նշում է թերթը, որ Ղուկասյանը փորձում է սոցիալական բունտի նման մի բան հրահրել՝ առաջնորդվելով «ինչքան վատ, այնքան լավ» կարգախոսով, կամ էլ հասկանում է, որ իրեն երկար չեն հանդուրժելու, եւ փորձում է Գյումրիից՝ որքան հնարավոր է շատ փող քամել:
Թե որ տարբերակն է, կերեւա մոտ ապագայում: